Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց, իսկ երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ Հուդայի երկրում չէր եղել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Թագավորն այդ ալմուգ փայտից Տիրոջ տան և թագավորի տան համար աստիճաններ սարքեց և երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ չէր տեսնված Հուդայի երկրում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Արքան անտառանյութից Տիրոջ տան և արքունի տան համար մույթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տավիղներ։ Այդպիսի քանակությամբ անտառանյութ այդ երկիրը չէր ստացել, և մինչև օրս էլ այդպիսի փայտեր չեն երևացել։


չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։


Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.


Ինձ Լիբանանից մայրու, սարդենու և թեղենու փա՛յտ ուղարկիր, որովհետև գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ,


Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սովփերից Սողոմոնին ոսկի, նոճու փայտ և թանկարժեք քարեր բերեցին։


Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տվեց ամեն ինչ, որ նա ցանկացավ ու խնդրեց, շատ ավելի, քան այն, ինչ թագուհին տվել էր Սողոմոն արքային։ Եվ թագուհին վերադարձավ իր երկիրը։


Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ