Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր և Ելամ, որը Եդովմի ծովեզերքին էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոն-Գաբեր և Ելաթ, որ ծովեզերքին էր՝ Եդովմի երկրում։ |
Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան ասորիներին վերադարձրեց Ելաթը, իսկ հրեաներին հանեց Ելաթից։ Եդովմացիները եկան Ելաթ և այնտեղ են բնակվում մինչև այսօր։
Հովսափատը վեր կացավ ու գնաց Օքոզիայի մոտ, որ նավ պատրաստի ու գնա Թարսիս։ Նա նավ պատրաստեց Գասիոնգաբերում։
Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների մոտով Արաբա տանող ճանապարհով անցանք Եդովմից ու Գեսիովն Գաբերից, ապա շրջվեցինք ու ընթացանք դեպի Մովաբի անապատը։