Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան ասորիներին վերադարձրեց Ելաթը, իսկ հրեաներին հանեց Ելաթից։ Եդովմացիները եկան Ելաթ և այնտեղ են բնակվում մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16:6
4 Խաչաձեւ Հղումներ  

Ազարիան արքայի մեռնելուց հետո Հուդայի երկրին միացրեց Ելաթն ու բարեկարգեց այն։


Նա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ արքան արդեն գնացել էր իր նախնիների գիրկը։


Եվ Սողոմոն արքան նավ կառուցեց Գասիոն Գաբերում, որ Ելաթի մոտ է գտնվում, Կարմիր ծովի եզրին՝ Եդովմի երկրում։


Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների մոտով Արաբա տանող ճանապարհով անցանք Եդովմից ու Գեսիովն Գաբերից, ապա շրջվեցինք ու ընթացանք դեպի Մովաբի անապատը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ