Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների մոտով Արաբա տանող ճանապարհով անցանք Եդովմից ու Գեսիովն Գաբերից, ապա շրջվեցինք ու ընթացանք դեպի Մովաբի անապատը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով, դաշտի ճանապարհով՝ Ելաթից և Գասիոն-Գաբերից, ապա շրջվեցինք ու անցանք Մովաբի անապատի ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 2:8
9 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։


Եվ Սողոմոն արքան նավ կառուցեց Գասիոն Գաբերում, որ Ելաթի մոտ է գտնվում, Կարմիր ծովի եզրին՝ Եդովմի երկրում։


Ազարիան արքայի մեռնելուց հետո Հուդայի երկրին միացրեց Ելաթն ու բարեկարգեց այն։


Այդ ժամանակ ասորիների Ռասոն արքան ասորիներին վերադարձրեց Ելաթը, իսկ հրեաներին հանեց Ելաթից։ Եդովմացիները եկան Ելաթ և այնտեղ են բնակվում մինչև այսօր։


Հովր լեռից մեկնելով Կարմիր ծովը տանող ճանապարհով՝ շրջանցեցին Եդովմը։ Սակայն ժողովուրդը հուսահատվեց ճանապարհին


Մեկնեցին Եբրոնայից և բանակեցին Գեսիովն Գաբերում։


Սրանք են այն պատգամները, որ Մովսեսը խոսեց ողջ Իսրայելին Հորդանան գետի այն կողմում՝ անապատի արևմտյան մասում, Փառանի, Տիփողի, Ղոբանի, Հանգրվանների [𝕸 Խացերոտ] ու Ոսկեկի [𝕸 Դի-զահավ] միջև։


շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ