Ձուլածո մեծ ավազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձև, հինգ կանգուն բարձրությամբ և երեսուն կանգուն շրջագծով։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրա տակ շուրջանակի կային ձուլածո եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Եզները միաձույլ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա տակ շուրջանակի կային եզների նմանություններ, մեկ կանգունի վրա՝ տասը եզ, որոնք շրջապատում էին ավազանը։ Եզները երկու շարք էին. նրանք ձուլված էին ավազանի ձուլվելու ժամանակ։ |
Ձուլածո մեծ ավազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձև, հինգ կանգուն բարձրությամբ և երեսուն կանգուն շրջագծով։
Դրանք տասներկու հատ էին. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, երեքը նայում էին արևելք։ Ավազանը տեղադրված էր դրանց վրա, և դրանց գավակներն ուղղված էին դեպի ներս։
Նրանց չորսի երեսներն էլ աջից մարդու ու առյուծի կերպարանք ունեին, իսկ ձախից՝ եզան ու արծվի կերպարանք։ Այս էր նրանց կերպարանքը։
Քերովբեներից ամեն մեկը չորս դեմք ուներ. մեկի դեմքը՝ քերովբեի, երկրորդինը՝ մարդու, երրորդինը՝ առյուծի, իսկ չորրորդինը՝ արծվի։
Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։
Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։