Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Քերովբեներից ամեն մեկը չորս դեմք ուներ. մեկի դեմքը՝ քերովբեի, երկրորդինը՝ մարդու, երրորդինը՝ առյուծի, իսկ չորրորդինը՝ արծվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ ամեն մի քերովբե չորս երես ուներ. մի երեսը քերովբեի երես էր, երկրորդ երեսը մարդու երես էր, երրորդը՝ առյուծի երես, և չորրորդը՝ արծվի երես։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 10:14
7 Խաչաձեւ Հղումներ  

Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։


Դրա սռնիների ու խորշերի վրա ներսի կողմից քանդակեց շուրջանակի միմյանց դիմաց կանգնած քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ։


Ես ինքս լսեցի, որ անիվները «Գեղգեղ» անունով էին կոչվում։


Ամեն մեկը չորսական դեմք ուներ, ամեն մեկը՝ ութական թև, թևերի տակ էլ՝ մարդու ձեռքերի նման ձեռքեր, երեսներն էլ՝ նման մարդու երեսի։


Արմավենու մի կողմում քերովբեներից մեկի դեմքը մարդու դեմք էր, արմավենու մյուս կողմում՝ առյուծի դեմք։ Եվ այդպես էր քանդակված ամբողջ տաճարը բոլոր կողմերից։


Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ