Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 6:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Դրա տակ շուրջանակի կային ձուլածո եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Եզները միաձույլ էին։


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։


Եվ Տիրոջ Ուխտի տապանակը, պտտվելով քաղաքի շուրջը, նորից գնաց բանակատեղի և իջևանեց այնտեղ։


Երկրորդ օրն էլ մեկ անգամ մոտիկից պտտվեցին քաղաքի շուրջը և դարձյալ եկան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։


Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։


Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,


Նա ասաց նրանց. «Կարգադրե՛ք ժողովրդին, որ գնան, շրջապատեն քաղաքը։ Մարտիկներն էլ զինված թող գնան Տիրոջ տապանակի առջևից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ