Քաղդեացիները Տիրոջ տան երկու պղնձե սյուները, պատվանդաններն ու պղնձե ավազանը, որը Տիրոջ տան մեջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձուլածո մեծ ավազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձև, հինգ կանգուն բարձրությամբ և երեսուն կանգուն շրջագծով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա շինեց ձուլածո ավազանը, որի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը տասը կանգուն էր։ Այն բոլորաձև էր, ուներ հինգ կանգուն բարձրություն. նրա շրջագիծը երեսուն կանգուն էր։ |
Քաղդեացիները Տիրոջ տան երկու պղնձե սյուները, պատվանդաններն ու պղնձե ավազանը, որը Տիրոջ տան մեջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։
Դավիթը Մատեբեթից և Ադրաազարի բարգավաճ քաղաքներից չափազանց շատ պղինձ վերցրեց։ Դրանով Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, պղնձե սյուներն ու անոթները։
Դրա տակ շուրջանակի կային ձուլածո եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Եզները միաձույլ էին։
Պատրաստեց զոհասեղանի ամբողջ սպասքը՝ մոխիրի ամանները, մոխրահավաքները, տաշտերը, մսահաններն ու կրակամանները։ Այդ ամբողջ սպասքը պատրաստեց պղնձից։
Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ուխտավոր այն կանանց հայելիների պղնձից, որոնք վրանը խփելու օրը Վկայության խորանի դռան մոտ էին հավաքվել։
նա մեզ փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ իր ողորմության, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։