Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Նա շինեց ձուլածո ավազանը, որի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը տասը կանգուն էր։ Այն բոլորաձև էր, ուներ հինգ կանգուն բարձրություն. նրա շրջագիծը երեսուն կանգուն էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Ձուլածո մեծ ավազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձև, հինգ կանգուն բարձրությամբ և երեսուն կանգուն շրջագծով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Ես նրան ասացի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք են, որ մեծ նեղությունից են գալիս և իրենց զգեստները լվացին ու Գառան արյունով սպիտակեցրին։


նա ոչ թե ըստ մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,


Այն օրը Դավթի տան համար և Երուսաղեմի բնակիչների համար մի աղբյուր է բացված լինելու մեղքից և անմաքրությունից մաքրվելու համար։


Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։


Նրա տակ շուրջանակի կային եզների նմանություններ, մեկ կանգունի վրա՝ տասը եզ, որոնք շրջապատում էին ավազանը։ Եզները երկու շարք էին. նրանք ձուլված էին ավազանի ձուլվելու ժամանակ։


Զոհասեղանի ամբողջ սպասքը, այսինքն՝ մոխրակալները, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղներն ու կրակարանները պատրաստեց. նրա ամբողջ սպասքը պղնձից պատրաստեց։


Պղնձե ավազանն ու դրա պղնձե պատվանդանը պատրաստեց ժողովի վրանի մուտքին խմբերով հավաքվող կանանց հայելիներից։


Ադրաազարի քաղաքներից՝ Տեբաթից և Քունից, Դավիթը վերցրեց խիստ շատ պղինձ, որից Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, սյուներն ու պղնձե անոթները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ