Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Քաղդեացիները Տիրոջ տան երկու պղնձե սյուները, պատվանդաններն ու պղնձե ավազանը, որը Տիրոջ տան մեջ էր, քանդեցին ու նրա պղինձը տարան Բաբելոն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ քաղդեացիները կոտրատեցին Տիրոջ տանը եղած պղնձե սյուները, պատվանդանները և պղնձե ծովը, որը Տիրոջ տանն էր, և նրանց պղինձը տարան Բաբելոն։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:13
14 Խաչաձեւ Հղումներ  

պատրաստեց տաճարի գավթի ձուլածո երկու սյուները՝ սյունի բարձրությունը տասնութ կանգուն, տրամագիծը տասնչորս կանգուն էր և չորս մատ լայնությամբ ակոսներ ուներ։ Նույն ձևով կերտեց նաև երկրորդ սյունը։


“Ահա կգան օրեր, և քո տան մեջ ինչ որ կա, և ինչ որ կուտակել են քո հայրերը մինչև այսօր, կտարվեն Բաբելոն. ոչինչ չի մնա”։ Այս է Տիրոջ ասած խոսքը.


Նա հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը, թագավորի տան գանձերը, ջարդեց այն բոլոր ոսկե անոթները, որ Իսրայելի Սողոմոն արքան պատրաստել էր տվել Տիրոջ տաճարի համար, ինչպես ասել էր Տերը։


Տան առաջ երեսունհինգ կանգուն բարձրությամբ երկու սյուներ կանգնեցրեց և նրանց վրա՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին։


Նաբուքոդոնոսորն Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը և արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամեն ինչ տարավ Բաբելոն,


Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։


“Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամեն բան, ինչ որ կա քո տան մեջ, ինչ որ հավաքել են քո հայրերը մինչև այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարվեն. ոչ մի բան չեն թողնելու”։ Աստված ասաց,


Այս քաղաքի ամբողջ զորությունը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ փառքն ու Հուդայի թագավորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի հափշտակեն, վերցնեն դրանք ու տանեն Բաբելոն։


Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։ Ես տեսա հեթանոսներին, որոնք մտան քո սրբարանը, մինչդեռ նրանց հրամայել էիր, որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ