Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը։ Նրանց հսկելու համար վերակացուներ էին կարգված Մերարիի որդիներից ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթի որդիներից Զաքարիան ու Մեսոլամը։ Մյուս բոլոր ղևտացիները, որոնք բոլորն էլ նվագարանների հմուտ նվագողներ էին,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ մարդիկ հավատարմորեն կատարում էին գործը. նրանց վրա վերակացուներ էին նշանակված Մերարիի որդիներից՝ ղևտացի Հեթը և Աբդիան, Կահաթի որդիներից՝ Զաքարիան ու Մեսուղամը և ղևտացիներից նրանք, որ կարող են նվագել նվագարաններով։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Ղևիի որդիները՝ Գեթսոնը, Կահաթն ու Մերարին։


այլ այդ գումարը գործավորներին պետք է տային, որպեսզի նրանք Տիրոջ տունը նորոգեն։


Նրանց տրված արծաթի հաշիվը չէին պահանջում, որովհետև նրանք ազնվորեն էին աշխատում։


Սադովկի հետ էին Եմանն ու Իդիթովնը, ինչպես նաև անվանապես ընտրված մյուսները, որ օրհնեն Տիրոջը, քանզի հավիտենական է նրա ողորմածությունը։


չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։


Պատրաստեցին և հավատարմությամբ այնտեղ բերեցին երախայրիքներն ու տասանորդները։ Դրանց վերակացուն ղևտացի Քոնենիան էր, իսկ նրա եղբայր Սեմեին իր փոխանորդն էր։


Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիելը և նրա որդիները, Հուդայի որդիները, ինչպես նաև Ենադադի որդիներն ու նրա ղևտացի եղբայրները վերակացուներ եղան Տիրոջ տան գործերի վրա։


Իմ եղբայր Անանին և պալատի իշխան Անանիային, նշանակեցի Երուսաղեմի վրա, որովհետև նա ճշմարիտ այր էր և շատերից ավելի երկյուղած էր Աստծու նկատմամբ։


Հավատարիմ մարդը մեծ օրհնություն պիտի գտնի, իսկ չարագործը պատուհասից չի փրկվելու։


Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։


Արդ, տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի։