Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 վերակացու էին բեռնակիրների ու ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից ոմանք էլ քարտուղարներ, դատավորներ ու դռների պահապաններ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:13
17 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրվանից կեսը կարգված էր գործի, իսկ մյուս կեսը զինված էր թշնամու դեմ՝ գեղարդը, ասպարը և աղեղը իրենց ձեռքին, ամեն մեկը պատրաստ կանգնած էր իր եղբոր հետևում,


Նա նրանցից յոթանասուն հազարին բեռնակիրներ կարգեց, ութսուն հազարին՝ քարհատներ, իսկ երեք հազար վեց հարյուրին նրանց վրա գործավարներ նշանակեց։


Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում


Ինչո՞ւ եք ասում. “Մենք իմաստուն ենք, և Աստծու օրենքները մեր մեջ են”. ահա դրա համար սուտ դուրս եկավ դպիրների կարգը,


Եվ ահա Ամարիա քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայելի որդի Զաբդիան Հուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ դպիրներն ու ղևտացիները ձեր կողքին են. զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարուն աջակից պիտի լինի»։


Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։


Սրանք՝ թվով երկու հարյուր հիսուն հոգի, Սողոմոն թագավորի գլխավոր իշխաններն էին, որ ղեկավարում էին ժողովրդին։


Քո ծառաներին՝ փայտ կտրող գործավորներին, իբրև ռոճիկ կտամ քսան հազար քոռ ցորեն, քսան հազար քոռ գարի, քսան հազար չափ գինի և քսան հազար չափ ձեթ»։


Նրանք ունեին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթովնի որդիները դռան պահապաններն էին։


Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին։ Իդիթովնի որդի Աբդոդոմը և Օսեեն դռնապաններ էին։


Ապա իբրև երկրորդ կարգի ծառայություն՝ դռնապաններ կարգեցին իրենց եղբայրներ Զաքարիային, Հովելին, Սեմիրամովթին, Եելին, Անանիային, Եղիաբին, Բանեային, Մասեային, Մատաթիային, Եղիփաղային, Մակենիային, Աբեդդոմին, Հեելին և Ոզիասին։


Երուսաղեմում բնակվող դռնապաններն էին Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը և նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը նրանց գլխավորն էր։


Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ