Դավիթը Տիրոջ առջև ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Երբ Դավիթն ավարտեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Զորությունների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզեկիան ու իշխանները եկան տեսան կույտերը և օրհնեցին Տիրոջն ու նրա ժողովրդին՝ Իսրայելին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եզեկիան և իշխանները եկան տեսան կույտերը և օրհնաբանեցին Տիրոջն ու օրհնեցին Իսրայելի նրա ժողովրդին։ |
Դավիթը Տիրոջ առջև ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Երբ Դավիթն ավարտեց ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցելը, Զորությունների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին։
Ժողովուրդն ուրախացավ կամավոր նվիրաբերելու համար, քանի որ լի սրտով էին նվերներ մատուցում Տիրոջը։ Դավիթ արքան մեծապես ուրախացավ
Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.
Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։
Բոլոր աչքերը քեզ են վստահում, Եվ դու ես ժամանակին կերակուր տալիս նրանց. Տալիս ես նրանց, և նրանք սնվում են։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։
Ես չափազանց ուրախացա Տիրոջով, որ դուք ևս խորհեցիք հոգալ ինձ համար, ինչպես որ արդեն հոգում էիք, բայց առիթ չէիք ունենում։
Իմ Աստված էլ ձեր բոլոր պետքերը փառավորապես կհոգա ըստ իր առատության, Քրիստոս Հիսուսի միջոցով։
Ինչպիսի՞ գոհություն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար, այն ամբողջ ուրախության համար, որ ունեցանք Աստծու առաջ ձեզ համար։
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.
Իմ սիրտը նվիրված է այն ամենին, ինչ պատվիրել է Տերն Իսրայելին, Ժողովրդի զորավորնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։