Երբ այս բանը հրամայեց, իսրայելացիները առատորեն բերեցին ցորենի, գինու, ձեթի, մեղրի և դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը։ Իսրայելացիներն ու Հուդայի բնակիչները առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։
Երբ այս հրամանը տարածվեց, այն ժամանակ Իսրայելի որդիներն առատորեն բերեցին ցորենի, գինու, յուղի, մեղրի և բոլոր անդաստանների բերքերի երախայրիքը. նրանք առատորեն բերեցին նաև ամեն ինչի տասանորդը։
Այդ օրը գանձատան վրա մարդիկ նշանակվեցին գանձերի, բերքի երախայրիքի և տասանորդների համար, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների և ղևտացիների բաժինը, ինչպես հրամայված էր Մովսեսի օրենքով, որովհետև Հուդայի երկրում մեծապես ուրախացել էին քահանաների ու ղևտացիների համար,
Նաև կարգադրեցի, որ սահմանված ժամանակին պատրաստ բերեն ողջակեզների ամբողջ փայտը և առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստված՝ նա, որ օրհնյալ է հավիտյան, ինձ հիշի արդարությամբ արած իմ բոլոր բարի գործերի համար։ Ամեն։
Տերն ասաց Ահարոնին. «Ահա ես ձեզ հանձնեցի ինձ նվիրաբերված ընծաների պահպանությունը. Իսրայելի որդիների՝ ինձ նվիրած ամեն ինչ իբրև պարգև տալիս եմ քեզ ու քո հետնորդներին, և սա թող հավիտենական օրենք լինի։