Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին և ըստ թագավորի պատվիրանի ու Տիրոջ հրամանի՝ սրբվեցին, որ սրբեն Տիրոջ տունը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիներն ամաչում էին, որ անմաքուր են, և մաքրվեցին և ապա ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիները, ամաչելով, մաքրվեցին և ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։ |
Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին և ըստ թագավորի պատվիրանի ու Տիրոջ հրամանի՝ սրբվեցին, որ սրբեն Տիրոջ տունը։
Հավաքվածների մատուցած ողջակեզների թիվն այս էր. յոթանասուն զվարակ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. սրանք բոլորն իբրև ողջակեզ մատուցվեցին Տիրոջը։
Քահանաները սակավաթիվ էին և չէին կարողանում հասցնել մորթել ողջակեզները։ Ուստի մինչ մնացած քահանաները կմաքրվեին, իրենց ղևտացի եղբայրներն էին օգնում նրանց, մինչև որ գործն ավարտվեց, քանի որ ղևտացիներն ավելի հոժարությամբ սրբվեցին, քան քահանաները։
Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին,
Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին,
որովհետև չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բավական թվով քահանաներ դեռ չէին մաքրվել, և ժողովուրդը չէր հավաքվել Երուսաղեմում։
Մարդահամարի մեջ արձանագրված էին նաև նրանց տղաներն ու աղջիկները՝ ամբողջ բազմությամբ, քանի որ սրանք հավատարմորեն սրբագործեցին սրբարանը։
Մորթե՛ք զատկի գառը և պատրաստե՛ք սրբությունները ձեր եղբայրների համար՝ գործելով ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ խոսքի»։
Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնվող բոլոր քահանաներն էլ սրբագործվել էին, բայց դեռ չէին դասակարգվել ըստ իրենց ամենօրյա սպասավորության),
Քանի որ քահանաներն ու ղևտացիները սրբվեցին, և բոլորը սրբված էին, մորթեցին Տիրոջ զատիկը գերությունից բոլոր վերադարձածների, իրենց քահանա եղբայրների ու իրենց համար։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, վկայի՛ր ժողովրդին և մաքրի՛ր նրանց այսօր և վաղը, և թող լվանան իրենց զգեստները։
Նույնիսկ քահանաները, որ սպասարկում են Աստծուն, պետք է սրբվեն, որպեսզի Տերը կորստյան չմատնի նրանց»։