Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնվող բոլոր քահանաներն էլ սրբագործվել էին, բայց դեռ չէին դասակարգվել ըստ իրենց ամենօրյա սպասավորության),

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (որովհետև այնտեղ գտնվող բոլոր քահանաները սրբագործվել էին առանց իրենց դասը պահպանելու),

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Քահանաներն ու ղևտացիները մաքրվեցին, որ բերեն Իսրայելի Աստծու տապանակը։


Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին և ըստ թագավորի պատվիրանի ու Տիրոջ հրամանի՝ սրբվեցին, որ սրբեն Տիրոջ տունը։


Քահանաները սակավաթիվ էին և չէին կարողանում հասցնել մորթել ողջակեզները։ Ուստի մինչ մնացած քահանաները կմաքրվեին, իրենց ղևտացի եղբայրներն էին օգնում նրանց, մինչև որ գործն ավարտվեց, քանի որ ղևտացիներն ավելի հոժարությամբ սրբվեցին, քան քահանաները։


Նա ասաց նրանց. «Լսե՛ք, ղևտացինե՛ր, այսուհետև սրբվե՛ք ու սրբե՛ք Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու տունը և պղծությունները դո՛ւրս հանեք սրբարաններից։


Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիներն ամաչում էին, որ անմաքուր են, և մաքրվեցին և ապա ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։


Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր առօրյա պաշտամունքի, ըստ Իսրայելի արքա Դավթի և նրա որդի Սողոմոն թագավորի գրածի։


Մորթե՛ք զատկի գառը և պատրաստե՛ք սրբությունները ձեր եղբայրների համար՝ գործելով ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ խոսքի»։


սաղմոսերգու բոլոր ղևտացիները՝ Ասափի, Եմանի և Իդիթունի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզե պատմուճաններ հագած, տավիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արևելյան կողմը կանգնեցին։


Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Իջի՛ր, վկայի՛ր ժողովրդին և մաքրի՛ր նրանց այսօր և վաղը, և թող լվանան իրենց զգեստները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ