Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ6 Մորթե՛ք զատկի գառը և պատրաստե՛ք սրբությունները ձեր եղբայրների համար՝ գործելով ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ խոսքի»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 Մորթե՛ք զատկի գառը, ձեզ սրբագործե՛ք և այն պատրաստե՛ք ձեր եղբայրների համար, որպեսզի անեք Աստծու խոսքի համաձայն, որ ասվել է Մովսեսի միջոցով»։ Տես գլուխը |
Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։