Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եզեկիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Զաքարիայի դուստրն էր, անունը Աբաութ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եզեկիան թագավոր դարձավ քսանհինգ տարեկան հասակում և քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Աբիա՝ Զաքարիայի դուստրը։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:1
9 Խաչաձեւ Հղումներ  

նրա որդին՝ Աքազ, նրա որդին՝ Եզեկիա, նրա որդին՝ Մանասե,


Զաքարիա իմաստունի կենդանության օրոք Ոզիասը Տիրոջ երկյուղով Տիրոջն էր հարել։ Նրա օրերին նա Տիրոջն էր ձգտում, և Տերը նրան հաջողություն էր պարգևում։


Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։


Ինձ համար վկաներ կկարգես հավատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային և Բարաքիայի որդի Զաքարիային»։


Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։


Տիրոջ խոսքը, որ եղավ մորստացի Միքիային Հուդայի թագավորներ Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին, որը տեսավ Սամարիայի և Երուսաղեմի համար։