Նա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ արքան արդեն գնացել էր իր նախնիների գիրկը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոզիասը թագավոր դարձավ տասնվեց տարեկան հասակում և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա երուսաղեմացի մոր անունը Հեքեղիա էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։ |
Նա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ արքան արդեն գնացել էր իր նախնիների գիրկը։
Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։
Այն տարին, երբ մեռավ Ոզիա արքան, տեսա Տիրոջը, որ նստած էր բարձր ու վերամբարձ աթոռին, և տաճարը լի էր նրա փառքով։
Տիրոջ խոսքը, որ եղավ Երիի որդի Ովսեեին Հուդայի թագավորներ Ոզիայի, Հովաթամի, Աքազի և Եզեկիայի օրերին և Իսրայելի թագավոր Հերոբովամի՝ Հովասի որդու ժամանակ։
Ամովսի պատգամները, որ եղան Թեկվայի Ակկարիմում, որոնք տեսավ Երուսաղեմի համար Հուդայի արքա Ոզիայի օրերին և Իսրայելի արքա Հովասի որդու՝ Հերոբովամի օրերին՝ երկրաշարժից երկու տարի առաջ, և ասաց.
Եվ ձորը կկցվի իմ լեռներին մինչև Ասայել ու կխցանվի, ինչպես որ խցանվեց երկրաշարժի պատճառով Հուդայի արքա Ոզիայի օրերին։ Եվ կգա կհասնի Տերը՝ իմ Աստվածը, և բոլոր սուրբերը՝ նրա հետ։