Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոզիասը զայրացավ։ Իր ձեռքում էր տաճարում խունկ ծխելու բուրվառը։ Եվ երբ բարկացավ քահանաների վրա, բորոտություն երևաց նրա ճակատին քահանաների առջև՝ Տիրոջ տանը, խնկի սեղանի մոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։ |
Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։
Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։
Առաջին քահանան և մյուս քահանաները նրա կողմը դարձան և տեսան, որ նրա ճակատը բորոտությամբ է պատված, ուստի նրան անմիջապես դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տերը պատժել էր նրան։
Քահանան պետք է զննի։ Եթե մաշկի վրա սպիտակ պալար լինի, և մազը սպիտակել է, բայց պալարի մեջ մարմինն առողջ է,
Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։