Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Առաջին քահանան և մյուս քահանաները նրա կողմը դարձան և տեսան, որ նրա ճակատը բորոտությամբ է պատված, ուստի նրան անմիջապես դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տերը պատժել էր նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչև գլուխդ անբուժելի խոցերով կվարակի, և դու չես կարողանա բուժվել։


Տերը քեզ կտանջի տարակուսանքներով, տենդով և դողէրոցքով, խստությամբ ու երկյուղով, խորշակով ու դժգունությամբ, և սրանք քեզ կհետապնդեն, մինչև որ քեզ կորստյան մատնեն։


«Երբ մտնեք քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրև սեփականություն եմ տալու, և ձեր ստացած երկրի տներում բորոտության ախտ ուղարկեմ,


Քահանան պետք է զննի։ Եթե մաշկի վրա սպիտակ պալար լինի, և մազը սպիտակել է, բայց պալարի մեջ մարմինն առողջ է,


Ոզիասը զայրացավ։ Իր ձեռքում էր տաճարում խունկ ծխելու բուրվառը։ Եվ երբ բարկացավ քահանաների վրա, բորոտություն երևաց նրա ճակատին քահանաների առջև՝ Տիրոջ տանը, խնկի սեղանի մոտ։


Ոզիաս արքան բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա, բորոտ լինելով, ապրում էր առանձին տան մեջ, որովհետև արտաքսված էր Տիրոջ տնից։ Նրա որդի Հովաթամը, ստանձնելով թագավորական տան վերակացությունը, ղեկավարում էր երկրի ժողովրդին։


որդին Աբիսուայի, որդին Փանեեսի, որդին Եղիազարի, որն էլ առաջին քահանա Ահարոնի որդին էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ