Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ոզիասը զայրացավ։ Իր ձեռքում էր տաճարում խունկ ծխելու բուրվառը։ Եվ երբ բարկացավ քահանաների վրա, բորոտություն երևաց նրա ճակատին քահանաների առջև՝ Տիրոջ տանը, խնկի սեղանի մոտ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:19
7 Խաչաձեւ Հղումներ  

Երբ թագավորը եկավ Դամասկոսից, տեսավ զոհասեղանը. թագավորը մոտեցավ զոհասեղանին և նրա վրա ողջակեզ մատուցեց։


Ասան բարկացավ տեսանողի վրա և նրան բանտարկեց, որովհետև զայրացած էր նրա դեմ այդ բանի համար։ Այդ ժամանակ Ասան ժողովրդից ոմանց ճնշեց։


Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։


Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։


Քահանան պետք է զննի, և եթե մաշկի վրա սպիտակ պալար կա, ու սպիտակի է փոխվել մազը, և պալարի մեջ էլ առողջ մսի կտոր կա,


Ամպը վերացավ վրանի վրայից, և ահա Մարիամը բորոտ էր դարձել, ձյունի նման սպիտակ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ էր դարձել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ