Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ամասիայի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Ռոբովամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։


Հովասի մնացած գործերը, նրա կատարած քաջագործություններն ու Հուդայի երկրի արքա Ամասիայի դեմ մղած պատերազմը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Դավիթ արքայի մնացած գործերը՝ առաջիններն ու վերջինները, նկարագրված են Սամուել տեսանողի գրքում, Նաթան մարգարեի գրքում և Գադ տեսանողի գրքում,


Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։


Հուդայի արքա Հովասի որդի Ամասիան Իսրայելի արքա Հովաքազի որդի Հովասի մեռնելուց հետո ապրեց տասնհինգ տարի։


Այն ժամանակ, երբ Ամասիան հեռացել էր Տիրոջից, զորքը Երուսաղեմում ապստամբեց նրա դեմ, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։


Ոզիասի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի է առել Ամովսի որդի Եսայի մարգարեն։


Հովաթամի մնացյալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։


Եզեկիայի մնացած գործերը և նրա բարեպաշտությունը գրի են առնված Ամովսի որդի Եսայի մարգարեի մարգարեության մեջ և Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։


Նրա մնացած գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։


Հովակիմի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել էր, գրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։ Հովակիմը գնաց իր նախնիների գիրկն ու թաղվեց Գանոզայում՝ իր նախնիների մոտ։ Հովակիմի փոխարեն թագավորեց իր որդի Հեքոնիան։