Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Եզեկիայի մնացած գործերը և նրա բարեպաշտությունը գրի են առնված Ամովսի որդի Եսայի մարգարեի մարգարեության մեջ և Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եզեկիայի պատմության մնացած մասը, նրա առաքինի գործերը գրի են առնված Ամոսի որդի Եսայի մարգարեի տեսիլքների գրքում, նաև Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 32:32
9 Խաչաձեւ Հղումներ  

Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Երբ Բաբելոնից իշխանները դեսպաններ ուղարկեցին նրա մոտ՝ հարցնելու նրան իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տերը ազատ թողեց նրան՝ փորձելու և գիտենալու համար, թե ի՛նչ կա նրա սրտում։


Եզեկիան գնաց իր նախնիների գիրկը, և նրան թաղեցին Դավթի հետնորդների գերեզմանների բարձր տեղում։ Ամբողջ Հուդան և Երուսաղեմի բնակիչները նրան փառք ու պատվի արժանացրին իր մահվան ժամանակ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Մանասեն։


Ամասիայի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։


Ոզիասի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի է առել Ամովսի որդի Եսայի մարգարեն։


Հովսիայի գործերն ու նրա հավատարմությունը Տիրոջ օրենքում գրվածի համաձայն էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ