Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Նրա մնացած գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 նրա առաջին և վերջին գործերը, ահա դրանք գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:27
13 Խաչաձեւ Հղումներ  

Նրա աղոթքի խոսքերը, և թե ինչպե՛ս Տերը լսեց նրան, ինչպես նաև նրա բոլոր մեղքերն ու նրա անհավատարմությունը Տիրոջ հանդեպ և այն տեղերը, ուր պաշտամունքի բարձունքներ շինեց, պաշտամունքային փայտե սյուներ կանգնեցրեց ու կուռքեր պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնված տեսանողների գրքերում։


Եզեկիայի մնացած գործերը և նրա բարեպաշտությունը գրի են առնված Ամովսի որդի Եսայի մարգարեի մարգարեության մեջ և Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։


Ոզիասի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի է առել Ամովսի որդի Եսայի մարգարեն։


Ամասիայի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրված են Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։


Ինչ վերաբերում է նրա որդիներին, նրա դեմ եղած մարգարեություններին և Աստծու տան նորոգությանը, դրանք գրված են թագավորների գրքերում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։


Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։


Ամովնի մնացած գործերը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Աքազի կատարած մնացած գործերը նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։


Հեուի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, նրա բոլոր քաջագործությունները, մղած պատերազմները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Հովսիայի գործերն ու նրա հավատարմությունը Տիրոջ օրենքում գրվածի համաձայն էին։


Երկրի ժողովուրդը վերցրեց Հովսիայի որդի Հովաքազին, օծեց նրան ու իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։


Ռոբովամի առաջին և վերջին խոսքերն ու գործերը գրված են Սամեաս մարգարեի ու Ադդով տեսանողի գրքերում։ Ռոբովամի ու Հերոբովամի միջև հարատև պատերազմ էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ