Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աստծու հոգին պատեց Հովիդայե քահանայի որդի Ազարիային, որը, կանգնելով ամբողջ ժողովրդի մեջ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ինչո՞ւ խոտորվեցիք Տիրոջ պատվիրաններից, որ այլևս հաջողություն չունենաք։ Քանի որ լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Աստծու Հոգին եկավ Հովիադա քահանայի որդի Զաքարիայի վրա, և նա, կանգնելով ժողովրդի առաջ մի բարձր տեղ, ասաց նրանց. «Այսպես է ասում Աստված. “Ինչո՞ւ եք զանց անում Տիրոջ պատվիրանները. դուք հաջողություն չեք ունենա, որովհետև լքել եք Տիրոջը, և նա էլ ձե՛զ լքեց”»։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:20
24 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։


Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։


Սամեա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սավսակիմի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սավսակիմի ձեռքը”»։


Տիրոջ հոգին հավաքված ժողովրդի մեջ իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդի Եղիելի որդի Բանիայի որդի Զաքարիայի որդի Օզիելի վրա,


Դուրս բերելով արքայորդուն՝ նրա վրա դրեց թագն ու Վկայությունը։ Հովիդայեն ու իր որդիները նրան թագավոր դարձրին և օծեցին՝ գոչելով. «Կեցցե՜ արքան»։


Թեև Ասորիքի զորքը սակավամարդ էր, բայց Աստված նրանց ձեռքը չափազանց շատ զորք մատնեց, քանի որ իսրայելացիները լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։ Այդպես Հովասի նկատմամբ դատաստան տեսավ։


Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։


Տերը խիստ զայրացավ Հուդայի ու Երուսաղեմի վրա և նրանց մատնեց հիմարության, կորստյան ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։


Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-


այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։


քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամենը։ Դա է քո չարությունը, ինչպես և դառնությունը, որ հասավ սրտիդ»։


և երբ ասելու լինեն. “Տերը՝ մեր Աստվածը, այս ամենն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»։


Մեր անօրենությունները խախտեցին այդ կարգը, և մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները”։


Ատեցին հանդիմանողներին դռների առաջ և սուրբ խոսքերը պղծեցին։


Եվ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խոսքը։ Դուք հաջողություն չեք ունենա։


որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։


Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որը կորստյան մատնվեց զոհասեղանի և տաճարի միջև. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջվի այդ սերնդից։


Այդ օրը սրտմտությամբ պիտի բարկանամ նրանց վրա, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղություններ պիտի գտնեն ու այդ օրը պիտի ասեն. “Այս չարիքները մեզ վրա թափվեցին, քանի որ Տերը՝ մեր Աստվածը, մեզ հետ չէ”։


Տիրոջ հոգին զորացրեց Գեդեոնին, նա եղջերափող փչեց, և Աբիեզերի տոհմի մարդիկ խրախուսվելով գնացին նրա հետևից։