Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսափատը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովրամը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոսափատը ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Դավթի քաղաքում, իր հայրերի կողքին։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Հովրամը։ |
Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։
Այդ ժամանակ Աքաաբի որդի Օքոզիան ասաց Հովսափատին. «Թող քո ծառաները գնան իմ ծառաների հետ, և քո նավերը՝ իմ նավերի հետ»։ Սակայն Հովսափատը չհամաձայնեց։
Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։
Ռոբովամը մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աբիան։
Մարեսացի Օվդիայի որդի Եղիազարը, Հովսափատի մասին մարգարեանալով, ասաց. «Քանի որ Օքոզիայի հետ բարեկամացար, Տերը պիտի ոչնչացնի քո գործը»։ Նրա նավը խորտակվեց, և նա չկարողացավ Թարսիս գնալ։
Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
Սողոմոնը մեռավ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ռոբովամը։