Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

37 Մարեսացի Օվդիայի որդի Եղիազարը, Հովսափատի մասին մարգարեանալով, ասաց. «Քանի որ Օքոզիայի հետ բարեկամացար, Տերը պիտի ոչնչացնի քո գործը»։ Նրա նավը խորտակվեց, և նա չկարողացավ Թարսիս գնալ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

37 Մարեսացի Դոդիայի որդի Եղիազարը մարգարեացավ Հոսափատի մասին՝ ասելով. «Քանի որ դու դաշնակցեցիր Օքոզիայի հետ, Տերը պիտի քանդի քո գործերը»։ Նավերը ջարդվեցին ու չկարողացան Թարսիս գնալ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:37
12 Խաչաձեւ Հղումներ  

Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կլինի, անզգամներին ընկերացողը հայտնի կդառնա։


Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,


քանի որ Սողոմոն արքայի Թարսիս նավախումբը Քիրամի ծառաների անձնակազմով երկար ճամփորդություններ էր անում։ Երեք տարին մեկ արքայական Թարսիս նավախումբը վերադառնում էր՝ լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


քանի որ Տերը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է (Հոբ 5.17, Առկ. 3.11-12)։


Թողե՛ք անզգամությունը, և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեք, և դուք կփրկվեք, գիտությա՛մբ ուղղեք հանճարը և ճի՛շտ ըմբռնեք խրատը»։


քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։


Հովսափատը վեր կացավ ու գնաց Օքոզիայի մոտ, որ նավ պատրաստի ու գնա Թարսիս։ Նա նավ պատրաստեց Գասիոնգաբերում։


Հովսափատը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում՝ իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովրամը։


Գեթը, Մարիսան, Զիփը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ