Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, պատուհաս, ժանտախտ կամ սով, մենք կկանգնենք այս տան առաջ, քո դիմաց, որովհետև քո անունն այս տան վրա է, և մեր նեղության մեջ կաղաղակենք դեպի քեզ, և այն ժամանակ դու կլսես ու կազատես մեզ”։ |
Եթե քո դեմ մեղանչելու պատճառով քո ժողովուրդը՝ Իսրայելը, պարտվի թշնամիներից, բայց դառնա դեպի քեզ, քո անունը խոստովանի, աղոթի ու աղաչի քեզ այս տանը,
Եթե երկրի վրա սով լինի, մահ, հրդեհ, դեղնախտ, մորեխ կամ բույսերի ժանգ, և թշնամին նեղի նրան իր քաղաքներից մեկում, կամ ամեն տեսակ պատահար ու ցավ լինի,
որպեսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրա՝ այն տեղի վրա, որի համար ասացիր, թե քո անունն ես հաստատելու դրա մեջ, որպեսզի լսես քո ծառայի աղոթքը, որ կանի այս տեղում։
Նա ասել էր. “Այն օրվանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայելի բոլոր ցեղերից ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինվի, որ իմ անունն այնտեղ լինի, ոչ էլ որևէ մեկին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի առաջնորդը լինի։
Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։
Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։
Զգո՛ւյշ եղիր, լսի՛ր ու հնազանդվի՛ր նրան, որպեսզի նա չխորշի քեզնից, որովհետև նա իմ անունով է գործելու։