Ցորենը հնձելու օրերն էին։ Եվ Տերն Իսրայելին մահ ուղարկեց առավոտից մինչև ճաշի ժամ։ Մահ սկսվեց ժողովրդի մեջ. Դանից մինչև Բերսաբեե յոթանասուն հազար մարդ մեռավ։
Իմ անձի բոլոր նեղիչները քո առջև են, Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության։ Ուզում էի տեսնել, թե ո՛վ պիտի տրտմեր ինձ հետ, Բայց ոչ ոք չկար, և ինձ մխիթարիչ չգտնվեց։
Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։
Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ,