Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե Բարձր տեղերը չվերացվեցին, և ժողովուրդն էլ իր սիրտը տակավին չէր պատրաստել դառնալու դեպի իր հայրերի Աստվածը։ |
Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղանները, բարձադիր մեհյանները, խորտակեց արձանները և այրեց պաշտամունքային փայտե սյուները։
Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։
Նրա սիրտը հզորացավ Տիրոջ ճանապարհներին, և նա Հուդայի երկրից պաշտամունքի բարձունքներն ու պաշտամունքային փայտե սյուներն էլ վերացրեց։
բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։
բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։
Սակայն ժողովուրդը տակավին հաճախում էր պաշտամունքի բարձունքները, բայց միայն Տիրոջը՝ իրենց Աստծուն զոհեր մատուցելու։
Տերը՝ ձեր Աստվածը, մինչև այսօր ձեզ ո՛չ միտք տվեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնեք, ո՛չ ականջ, որ լսեք։
Քառասուն տարի նա ձեզ տարավ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կոշիկները մաշվեցին։
Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։