Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Սակայն ժողովուրդը տակավին հաճախում էր պաշտամունքի բարձունքները, բայց միայն Տիրոջը՝ իրենց Աստծուն զոհեր մատուցելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սակայն ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում Բարձր տեղերում, թեպետ իր Տեր Աստծու համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33:17
6 Խաչաձեւ Հղումներ  

Դա այն Եզեկիան չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, պաշտամունքի բարձունքները և ասաց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին. “Միայն այս զոհասեղանի առջև պետք է երկրպագեք և այս զոհասեղանի վրա պիտի զոհ մատուցեք”։


Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։


բայց բարձունքների մեհյանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։


Նա իր հոր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորվեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև։


Մանասեի մնացած գործերը, առ Աստված նրա աղոթքը և տեսանողների խոսքերը, որ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով հաղորդել էին նրան, ահա գրի են առնված Իսրայելի թագավորների գրքում։


Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ