Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ երկրի բոլոր թագավորությունները լսեցին, որ Տերն է պատերազմել Իսրայելի թշնամիների դեմ, Տիրոջ վախն ընկավ նրանց վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։ |
Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
Ասան և իր զորքը հալածեցին նրանց մինչև Գեդովր, և եթովպացիներն այնպես կոտորվեցին, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց, քանի որ կոտորվեցին Տիրոջ ու նրա զորության առջև։ Հուդայի մարդիկ շատ ավար վերցրին
և կործանեցին Գեդովրի շուրջը գտնվող նրանց գյուղերը, քանզի Տիրոջից հասած արհավիրքն էր պատել նրանց։ Նրանք ավարառության ենթարկեցին նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ ավար կար դրանց մեջ։
Տիրոջ սարսափն էր պատել Հուդայի շուրջը գտնվող երկրների թագավորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում Հովսափատի դեմ։
Նա կապեց նրանց կառքերի անիվները, և սկսեցին դժվարությամբ շարժվել։ Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք Իսրայելի որդիներից, որովհետև Տերն է նրանց փոխարեն պատերազմում եգիպտացիներիս դեմ»։
Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը պիտի մտնես։ Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ։
Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։