Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ14 և կործանեցին Գեդովրի շուրջը գտնվող նրանց գյուղերը, քանզի Տիրոջից հասած արհավիրքն էր պատել նրանց։ Նրանք ավարառության ենթարկեցին նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ ավար կար դրանց մեջ։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։ Տես գլուխը |
Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։