Դավիթն ու Իսրայելի որդիները Տիրոջ առաջ տավիղներ, հնչեղ նվագարաններ, քնարներ, սրինգներ էին նվագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք քնարներով, տավիղներով ու փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ |
Դավիթն ու Իսրայելի որդիները Տիրոջ առաջ տավիղներ, հնչեղ նվագարաններ, քնարներ, սրինգներ էին նվագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։
Դավիթն ու բոլոր իսրայելացիները եռանդագին պարում էին Աստծու առջև՝ սաղմոսներ երգելով, տավիղներով, քնարներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։
չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։
Նրանք բոլորն իրենց հոր հետ օրհներգեր էին երգում Տիրոջ տանը ծնծղաների, տավիղների ու քնարների նվագակցությամբ արքայի, Ասափի, Իդիթումի ու Եմանի մոտ։
Հուդայի բոլոր տղամարդիկ և նրանց առաջնորդ Հովսափատը մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ, քանզի Տերը նրանց ուրախություն էր տվել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։
Երբ երկրի բոլոր թագավորությունները լսեցին, որ Տերն է պատերազմել Իսրայելի թշնամիների դեմ, Տիրոջ վախն ընկավ նրանց վրա։
Գետերը բարձրացան, Տե՛ր, Եվ գետերը բարձրացրին իրենց ձայները, Գետերը պիտի հորդեն իրենց հոսքերում։
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Օրհնեցե՛ք Տիրոջը, երկի՛ր համայն,