Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա Ամարիա քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայելի որդի Զաբդիան Հուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ դպիրներն ու ղևտացիները ձեր կողքին են. զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարուն աջակից պիտի լինի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ահա Ամարիա քահանայապետը ձեզ վրա է Տիրոջ բոլոր գործերում, իսկ Հուդայի տան իշխան, Իսմայելի որդի Զաբադիան՝ թագավորի բոլոր գործերում։ Ղևտացիներն էլ ձեր առջևում են իբրև դատարանի կատարածուներ։ Զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարու հետ կլինի»։ |
Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։
Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտրեն Տիրոջը՝ մեր Աստծուն. ելե՛ք և շինե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու սրբարանը, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը և Աստծու սուրբ սպասքը տանեք այն տունը, որ կառուցելու եք Տիրոջ անունով»։
Քեբրոնի սերնդից Ասաբիան ու իր եղբայրները՝ հազար յոթ հարյուր զորավոր մարդիկ, վերակացու էին Իսրայելի վրա Հորդանան գետից այն կողմ՝ արևմտյան մասում, Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով և արքունի գործերով։
Նրա եղբայրները՝ երկու հազար յոթ հարյուր հզոր մարդիկ, տոհմերի իշխաններ էին։ Դավիթ արքան նրանց Ռուբենի ու Գադի ցեղերի և Մանասեի կես ցեղի գնդի վերակացու նշանակեց Աստծու և արքայի բոլոր գործերի համար։
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։
Նա ասաց դատավորներին. «Զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչ եք անում, որովհետև ոչ թե մարդկային օրենքով եք դատում, այլ Տիրոջ։ Արդարություն պետք է ունենաք։
Հովսափատը քահանաներից, ղևտացիներից և Իսրայելի տոհմապետերից դատավորներ կարգեց նաև Երուսաղեմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատելու Երուսաղեմի բնակիչներին։
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։
Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։
Եվ ահա Հովսեփ անունով մի մարդ կար, որը հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ և արդար մի մարդ
Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։