Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Քեբրոնի սերնդից Ասաբիան ու իր եղբայրները՝ հազար յոթ հարյուր զորավոր մարդիկ, վերակացու էին Իսրայելի վրա Հորդանան գետից այն կողմ՝ արևմտյան մասում, Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով և արքունի գործերով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 Քեբրոնի որդիներից Ասարիան և նրա եղբայրները՝ հազար յոթ հարյուր քաջազուն մարդիկ, Իսրայելի վրա վերակացու էին Հորդանան գետի արևմտյան կողմում, Տիրոջ բոլոր գործերի և թագավորի ծառայության համար։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:30
5 Խաչաձեւ Հղումներ  

Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը՝ չորս հոգի։


Քեբրոնի որդիներն էին Հերիան՝ գլխավորը, Ամարիան՝ երկրորդը, Ոզիելը՝ երրորդը, և Հեկեմիան՝ չորրորդը։


Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադովկը,


Եվ ահա Ամարիա քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայելի որդի Զաբդիան Հուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ դպիրներն ու ղևտացիները ձեր կողքին են. զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարուն աջակից պիտի լինի»։


Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ