իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր հետ էին, ասաց. «Մի՛ կռվեք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծավորների դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։ |
իսկ դռան մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, և սրանք հոգնեցին դուռը փնտրելուց։
Մարգարեն ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քանի որ դու վտանգավոր մարդուն ազատեցիր իմ ձեռքից, ուստի դու քո կյանքով կհատուցես նրա կյանքի փոխարեն, իսկ քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։
Ասորիների արքան պատվեր էր տվել իր մարտակառքերի պետերին՝ ասելով. «Մի՛ մարտնչեք մեծի կամ փոքրի դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։
Իսկ ով չէր պաշտի Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պետք է մեռներ՝ երիտասարդ թե ծեր, տղամարդ թե կին։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպես մտնեմ պատերազմի մեջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայելի արքան ծպտվեց և մտավ պատերազմի մեջ։
Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։
Դատի ժամանակ չպետք է ազդվեք որևէ մեկից։ Ինչպես դատում եք փոքրին, այնպես էլ դատեք մեծին։ Ոչ մեկից մի՛ վախեցեք, որովհետև դատը Աստծուն է պատկանում։ Իսկ եթե որևէ խնդիր ձեր ուժից վեր է, կհանձնեք ինձ, և ես կլսեմ այն”։