Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեև Բարձր տեղերը չվերացվեցին Իսրայելից, սակայն Ասայի սիրտն ուղիղ էր իր կյանքի բոլոր օրերին։ |
Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։
սակայն բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Ասան իր մորը՝ Մաաքային, հեռացրեց, քանի որ Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքը՝ այրեց Կեդրոնի հեղեղատում։
Նա տաճար տարավ իր նախահայր Դավթի սրբությունները և Տիրոջ՝ Աստծու սրբությունները՝ արծաթ, ոսկի ու սպասք։
Նրա սիրտը հզորացավ Տիրոջ ճանապարհներին, և նա Հուդայի երկրից պաշտամունքի բարձունքներն ու պաշտամունքային փայտե սյուներն էլ վերացրեց։
Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։
Նա խունկ էր ծխում պաշտամունքի բարձունքներում, տանիքների վրա և ամեն մի սաղարթավոր ծառի տակ։
Սակայն ժողովուրդը տակավին հաճախում էր պաշտամունքի բարձունքները, բայց միայն Տիրոջը՝ իրենց Աստծուն զոհեր մատուցելու։