Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Ասան իր մորը՝ Մաաքային, հեռացրեց, քանի որ Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքը՝ այրեց Կեդրոնի հեղեղատում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Ասան թագավորի մայր Մաաքային իսկ զրկեց տիկնանց տիկնությունից, որովհետև նա Աշերա չաստվածուհու պիղծ կուռք էր շինել։ Ասան խորտակեց նրա կուռքը և այրեց Կեդրոնի հեղեղատում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:16
26 Խաչաձեւ Հղումներ  

Բեթելի բարձունքում գտնվող զոհասեղանը, որ պատրաստել էր Իսրայելին մեղանչել տվող Նաբատի որդի Հերոբովամը, այս բարձր զոհասեղանը ևս կործանեց. նրա քարերը ջարդուփշուր անելով՝ փոշու վերածեց, իսկ պաշտամունքի սյունը այրեց։


Տիրոջ տնից հանեց Աստարտի կուռքը և Երուսաղեմից դուրս բերելով՝ Կեդրոնի հեղեղատում այրեց, փոշու վերածեց այն և նրա մոխիրը ժողովրդի որդիների գերեզմանների վրա ցանեց։


Նա քառասունմեկ տարի իշխեց Երուսաղեմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։


Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրն Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։


Քարուքանդ կանեք նրանց բագինները, կփշրեք նրանց արձանները, կջարդեք նրանց պաշտամունքային փայտե սյուները [𝕸 Աշերայն] և հրով կայրեք նրանց աստվածների արձանները։


Այսուհետև մենք ոչ ոքի չենք ճանաչում մարդկային չափանիշով. որովհետև թեպետ մարդկային չափանիշով էինք ճանաչում Քրիստոսին, սակայն այժմ այլևս նույն ձևով չենք ճանաչում։


Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։


Եվ կլինի, որ եթե մեկը դեռևս մարգարեանա, նրա հայրն ու մայրն էլ, որ ծնել են նրան, կասեն նրան. «Չապրես, որովհետև սուտ խոսեցիր Տիրոջ անունով». և նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, կարգելեն նրան մարգարեանալ։


ևս վերացրեց պաշտամունքային փայտե սյուները, մանր փշրեց բագիններն ու կուռքերը, Իսրայելի ամբողջ երկրից վերացրեց բոլոր պաշտամունքի բարձունքները և վերադարձավ Երուսաղեմ։


Վերնատների տանիքների վրա Հուդայի երկրի թագավորների կառուցած զոհասեղանները, Տիրոջ տան երկու սրահներում Մանասեի կառուցած զոհասեղանները արքան քանդեց, ջարդուփշուր արեց և նրանց փոշին Կեդրոնի հեղեղատը թափեց։


որ ասում էր իր հորն ու իր մորը, թե՝ “Քեզ չեմ տեսել”, և չճանաչեց իր եղբայրներին ու իր որդիներին անտեսեց, հետևեց քո խոսքերին ու պահեց քո ուխտը։


ձեր գործած մեղքը՝ հորթը, վերցրի ու այրեցի կրակով, փշուր-փշուր արեցի ու մանրեցի այն աստիճան, որ մանր փոշու վերածվեց։ Այդ փոշին ես լցրի լեռից իջնող վտակի մեջ։


Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։


Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։


Եվ վերցնելով նրանց ստեղծած հորթը՝ այրեց կրակով, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրին ու խմեցրեց Իսրայելի որդիներին։


Այս ամենն ասելուց հետո Հիսուսն աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը, որտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։


Սակայն պաշտամունքի բարձունքները չվերացվեցին. դրանք տակավին կային Հուդայում ու Իսրայելում, թեև Ասայի սիրտն իր կյանքի բոլոր օրերին ուղիղ էր։


Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, և դուրս հանեցին այն ամեն տեսակ աղտեղությունները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գավթում։ Ղևտացիները դուրս հանեցին դրանք և առան տարան Կեդրոնի հեղեղատը։


Արքան հրամայեց Քեղկիա քահանայապետին, երկրորդ աստիճանի քահանաներին ու դռան պահապաններին, որ Տիրոջ տաճարից դուրս բերեն Բահաղի, Աստարտի և երկնքի զորությունների կուռքերը։ Դրանք այրեց Երուսաղեմից դուրս գտնվող Կեդրոնի դաշտում և դրանց մոխիրը տարավ Բեթել։


Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղեմում և բոլոր այն սեղանները, որոնց վրա խունկ էին ծխում սուտ աստվածներին, քանդեցին ու գցեցին Կեդրոնի հեղեղատը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ