որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Հուդայի բնակիչներին հրամայեց պաշտել Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն և կատարել օրենքներն ու պատվիրանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա հրամայեց Հուդային, որ փնտրեն իրենց հայրերի Տեր Աստծուն և կատարեն նրա օրենքն ու պատվիրանները։ |
որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Նա Իսրայելի ցեղերից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը տվել էին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն փնտրելուն։ Նրանք եկան Երուսաղեմ, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն,
Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղանները, բարձադիր մեհյանները, խորտակեց արձանները և այրեց պաշտամունքային փայտե սյուները։
Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը։ Եվ Հուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղվեցին,
Նա յոթ զվարակ, յոթ խոյ, յոթ գառ և մեղքերի քավության համար յոթ նոխազ բերեց թագավորության, սրբությունների ու Իսրայելի համար, և ասաց քահանաներին՝ Ահարոնի որդիներին. «Մոտեցե՛ք Տիրոջ զոհասեղանին»
Եզեկիան կարգադրեց, որ ողջակեզները դնեն զոհասեղանի վրա։ Երբ սկսեցին ողջակեզները մատուցել, սկսեցին Տիրոջն օրհներգել շեփորներով ու Իսրայելի Դավիթ արքայի պատրաստած նվագարաններով։
Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։
Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։
բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։
Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը և նրա վրա փրկության ու գոհաբանության զոհեր մատուցեց։ Նա Հուդայի բնակիչներին պատվիրեց, որ Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, պաշտեն։
և հրամայեցի մաքրել Տիրոջ գանձատունը, այնտեղ վերադարձրի Տիրոջ տան կայքն ու սպասքը, ընծաներն ու կնդրուկը։
Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։
Ինչպես ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիներն Աստծուն անարգում էին, իսկ նա նրանց չէր հանդիմանում։