Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Նա յոթ զվարակ, յոթ խոյ, յոթ գառ և մեղքերի քավության համար յոթ նոխազ բերեց թագավորության, սրբությունների ու Իսրայելի համար, և ասաց քահանաներին՝ Ահարոնի որդիներին. «Մոտեցե՛ք Տիրոջ զոհասեղանին»

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Նրանք բերեցին յոթ ցլիկ, յոթ խոյ, յոթ գառ և յոթ նոխազ որպես մեղքի զոհ՝ թագավորության, սրբարանի և Հուդայի համար։ Ահարոնի որդիներին՝ քահանաներին, ասաց, որ ողջակեզ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Աստված ուժ տվեց իշխաններին, որ կրում էին Տիրոջ Ուխտի տապանակը, յոթ զվարակ և յոթ խոյ զոհաբերեցին։


Եզեկիա արքան առավոտ կանուխ վեր կացավ և հավաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը։


Այն ժամանակ պանդխտության որդիները, որ վերադարձել էին գերությունից, Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, ողջակեզներ մատուցեցին. տասներկու զվարակ՝ ողջ Իսրայելի համար, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ և տասներկու այծ՝ մեղքերի համար։ Այս բոլորը ողջակեզ մատուցեցին Տիրոջը՝ Աստծուն։


Բայց հիմա յոթ զվարակ առե՛ք ու յոթ խոյ, գնացե՛ք իմ ծառա Հոբի մոտ, ու թող նա ողջակեզ անի ձեզ համար, իմ ծառա Հոբը թող նաև աղոթի ձեզ համար, քանի որ, եթե ես նկատի ունեցած չլինեի նրան, ու նրա համար չլիներ այս, ես արդարև կորստի մատնած կլինեի ձեզ, որովհետև իմ ծառա Հոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։


Տոնի յոթ օրերին ողջակեզներ կմատուցեն Տիրոջը՝ յոթ զվարակ, առանց արատի յոթ խոյ՝ յոթ օր շարունակ, օր օրի, մեղքերի քավության համար՝ այծերից էլ մեկ նոխազ օր օրի։


Իսրայելի որդիների համայնքից էլ նա մեղքի զոհի համար երկու արու այծ թող վերցնի և ողջակեզի համար՝ մեկ խոյ։


Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ ինձ համար յոթ բագի՛ն կառուցիր և այստեղ ինձ համար յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։


Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։


Բաղաամն ասաց Բաղակին. «Ինձ համար այստեղ յոթ բագի՛ն կառուցիր և ինձ համար այստեղ յոթ զվարակ ու յոթ խո՛յ պատրաստիր»։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ