Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա բարի և արդար գործեր կատարեց Տիրոջ՝ իր Աստծու առջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասան բարի և ուղիղ գործեր արեց իր Տեր Աստծու աչքի առաջ։ |
երկրից վերացրեց սոդոմական մեղք գործողներին, ջնջեց ամեն տեսակ մոլորությունները, որ գործել էին իր նախորդները։
Թեև բարձունքների մեհյանները չվերացրեց, սակայն իր ամբողջ կյանքում նրա սիրտն ամբողջովին ուղիղ էր Տիրոջ նկատմամբ։
Աբիան գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան, որի օրոք Հուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց։
Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղանները, բարձադիր մեհյանները, խորտակեց արձանները և այրեց պաշտամունքային փայտե սյուները։
Ասան իր մորը՝ Մաաքային, հեռացրեց, քանի որ Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքը՝ այրեց Կեդրոնի հեղեղատում։
Նրա սիրտը հզորացավ Տիրոջ ճանապարհներին, և նա Հուդայի երկրից պաշտամունքի բարձունքներն ու պաշտամունքային փայտե սյուներն էլ վերացրեց։
Եղիա մարգարեից նրան գրություն եկավ, որի մեջ ասված էր. «Այսպես է ասում Տերը՝ քո նախահայր Դավթի Աստվածը. “Քանի որ չընթացար քո հոր՝ Հովսափատի ուղիով և ոչ էլ Հուդայի արքա Ասայի ուղիով,
Երբ այս ամենն ավարտվեց, ներկա գտնվող իսրայելացիները ոտքի ելան և ամբողջ Հուդայում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասեի երկրներում իսպառ փշրեցին պաշտամունքային սյուները և կործանեցին պաշտամունքի բարձունքներն ու բագինները։ Ապա բոլոր իսրայելացիներն իրենց քաղաքները վերադարձան՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։
Եզեկիան այսպես արեց ամբողջ Հուդայում. նա արեց այն, ինչ բարի և ուղիղ էր Տիրոջ՝ իր Աստծու առաջ։
ևս վերացրեց պաշտամունքային փայտե սյուները, մանր փշրեց բագիններն ու կուռքերը, Իսրայելի ամբողջ երկրից վերացրեց բոլոր պաշտամունքի բարձունքները և վերադարձավ Երուսաղեմ։
Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։
Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները և այրե՛ք նրանց քանդակված կուռքերը, նրանց անունները վերացրե՛ք այդ վայրերից։