«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։
Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։
Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։
Իսկ մենք պարտք ենք համարում շարունակ գոհություն հայտնել Աստծուն ձեզ համար, Տիրոջից սիրվա՛ծ եղբայրներ, որովհետև Աստված սկզբից ընտրեց մեզ, որպեսզի փրկվենք Հոգու սրբացումով և ճշմարտության հանդեպ ունեցած հավատով,
նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։