Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եղիա մարգարեից նրան գրություն եկավ, որի մեջ ասված էր. «Այսպես է ասում Տերը՝ քո նախահայր Դավթի Աստվածը. “Քանի որ չընթացար քո հոր՝ Հովսափատի ուղիով և ոչ էլ Հուդայի արքա Ասայի ուղիով,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Նրան Եղիա մարգարեից մի թուղթ եկավ, որում ասված էր. «Այսպես է ասում քո հայր Դավթի Տեր Աստվածը. “Քանի որ դու չգնացիր քո հայր Հոսափատի ճանապարհներով և Հուդայի Ասա թագավորի ճանապարհներով,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:12
14 Խաչաձեւ Հղումներ  

Ասան իր նախնի Դավթի նման ուղիղ ընթացք ունեցավ Տիրոջ առջև,


Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


Նա իր հոր՝ Ասայի ճանապարհով գնաց, չխոտորվեց, արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև։


Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեեն գնացին Գաղգաղայից։


Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։


Աբիան գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան, որի օրոք Հուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագավորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մեջ, մինչև որ ամբողջ մատյանը կրակարանի բոցի մեջ ոչնչացավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ