Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և կործանեցին Գեդովրի շուրջը գտնվող նրանց գյուղերը, քանզի Տիրոջից հասած արհավիրքն էր պատել նրանց։ Նրանք ավարառության ենթարկեցին նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ ավար կար դրանց մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։ |
Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Ասայի մնացած գործերը, նրա զորությունը և այն ամենը, ինչ նա արել է, նաև իր կառուցած քաղաքը նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ, բացի նրանից, որ ծերության օրերին նրա ոտքերը ցավեցին։
Ժողովուրդը եկավ և կողոպտեց ասորիների բանակատեղին։ Մեկ գրիվ ճերմակ ալյուրն արժեցավ մեկ սիկղ, իսկ երկու գրիվ գարին՝ մեկ սիկղ, ինչպես ասել էր Տերը։
Նրանք նաև ավարառության ենթարկեցին նրանց հոտերի վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, վերցրին բազում ոչխարներ ու ուղտեր և վերադարձան Երուսաղեմ։
Տիրոջ սարսափն էր պատել Հուդայի շուրջը գտնվող երկրների թագավորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում Հովսափատի դեմ։
Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Երբ երկրի բոլոր թագավորությունները լսեցին, որ Տերն է պատերազմել Իսրայելի թշնամիների դեմ, Տիրոջ վախն ընկավ նրանց վրա։
Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։
Նրանք, ովքեր բանտարկվածների պես թաքնված են լինելու ժայռերի մեջ, նույնպես պարտության են մատնվելու. փախչողն էլ պիտի բռնվի։ Այսպես է ասում Տերը. «Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում, և ում տանեցիները Երուսաղեմում են»։
Կտրվեցին քո պարանները, որովհետև չդիմացան, կայմն էլ թեքվեց, չի բացելու առագաստը և չի պարզելու դրոշը, մինչև որ կորստյան մատնվի։ Այնուհետև բազում կաղեր ավարառություն պիտի կատարեն։
Այսօրվանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա։ Ով որ լսի քո անունը, թող խռովվի, և քո սարսափը թող պատի նրանց”»։
Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։
Երբ ամորհացիների թագավորները, որոնք Հորդանան գետի այն կողմում էին, և փյունիկեցիների թագավորները, որոնք ծովեզերքին էին, լսեցին, որ Տերը՝ Աստված, Իսրայելի որդիների առաջ նրանց գետանցման ժամանակ ցամաքեցրել է Հորդանան գետը, սրտամաշ եղան, զարհուրեցին, և նրանց մեջ խոհականություն չմնաց Իսրայելի որդիների պատճառով։
Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին. նա իջավ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց և նրանց տոնական հանդերձներն առավ և տվեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացավ և գնաց իր հոր տուն,
Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մեջ սոսկում ընկավ, հարվածող գունդը զարհուրեց և չէր ուզում շարժվել. երկիրը դղրդաց, և Տիրոջ ահն ընկավ թշնամու սիրտը։