Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Նրանք նաև ավարառության ենթարկեցին նրանց հոտերի վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, վերցրին բազում ոչխարներ ու ուղտեր և վերադարձան Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Նրանք ավերեցին նաև հովիվների վրաններն ու քշեցին տարան բազում ոչխարներ և ուղտեր ու վերադարձան Երուսաղեմ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք ավար առան հագարացիների ունեցվածքը. հինգ հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ, նաև գերեցին հարյուր հազար մարդ։


Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։


Դավիթն առավ բոլոր հոտերն ու արջառները և տարավ ավարի առջևից։ Ավարի համար ասում էին. «Սա Դավթի ավարն է»։


Մադիամի կանանց, նրանց երեխաներին, նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցվածքն ու կարողությունն ավար առան։


և կործանեցին Գեդովրի շուրջը գտնվող նրանց գյուղերը, քանզի Տիրոջից հասած արհավիրքն էր պատել նրանց։ Նրանք ավարառության ենթարկեցին նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ ավար կար դրանց մեջ։


Տիրոջ հոգին իջավ Ադադի որդի Ազարիայի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ