Նա իր հույսը կապեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, և նրա նմանը չեղավ Հուդայի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրը իսրայելացիներն ընկճվեցին, իսկ Հուդայի մարդիկ զորացան, քանզի ապավինել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Իսրայելի որդիները նվաճվեցին, իսկ Հուդայի որդիները զորացան, որովհետև ապավինել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։ |
Նա իր հույսը կապեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, և նրա նմանը չեղավ Հուդայի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Աբիան ու նրա զորքը ծանր հարվածներ հասցրին նրանց։ Իսրայելացիներից հինգ հազար զորավոր մարդ կոտորվեց։
Աբիան հալածեց Հերոբովամին ու նրանից գրավեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Անան ու նրա գյուղերը, Եփրոնն ու նրա գյուղերը, Բեան ու նրա գյուղերը։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։
Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, որոնք սպասում են իրեն նեղության օրը. և ճանաչում է իրենից երկյուղածներին։