Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամի առաջին և վերջին խոսքերն ու գործերը գրված են Սամեաս մարգարեի ու Ադդով տեսանողի գրքերում։ Ռոբովամի ու Հերոբովամի միջև հարատև պատերազմ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռոբովամի առաջին և վերջին գործերը գրի են առնված Սեմայիա մարգարեի պատմությունների և Ադդով տեսանողի ազգաբանությունների մեջ։ Ռոբովամի և Հերոբովամի միջև շարունակ պատերազմներ տեղի ունեցան։ |
Դավիթ արքայի մնացած գործերը՝ առաջիններն ու վերջինները, նկարագրված են Սամուել տեսանողի գրքում, Նաթան մարգարեի գրքում և Գադ տեսանողի գրքում,
Սամեա մարգարեն եկավ Ռոբովամի և Հուդայի իշխանների մոտ, որոնք Սավսակիմի ահից հավաքվել էին Երուսաղեմում, և ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սավսակիմի ձեռքը”»։
Նա Երուսաղեմում թագավորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Աբիայի ու Հերոբովամի միջև պատերազմ էր։
Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։
Աքազի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
Նրա մնացած գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։
Սողոմոնի պատմության մնացած մասերը՝ սկզբից մինչև վերջը, գրված են Նաթան մարգարեի գրվածքներում, սիլոնացի Աքիայի գրվածքներում, Հովել տեսանողի՝ Նաբաթի որդի Հերոբովամին վերաբերող տեսիլքում։