Աբեսաղոմն ու Իսրայելի բոլոր այրերն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Տերը վճիռ էր տվել, որ Աքիտոփելի լավ խորհուրդը չկատարվի, որպեսզի Տերն Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Աստծու կողմից այդպես էր դարձված, որպեսզի Տերը հաստատի իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամին։ |
Աբեսաղոմն ու Իսրայելի բոլոր այրերն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդն ավելի լավ է, քան Աքիտոփելի խորհուրդը»։ Տերը վճիռ էր տվել, որ Աքիտոփելի լավ խորհուրդը չկատարվի, որպեսզի Տերն Աբեսաղոմի գլխին թափի բոլոր չարիքները։
Թագավորը չլսեց ժողովրդին, որովհետև Տերն էր խոտորել նրան, որպեսզի Տերը հաստատեր իր այն խոսքը, որ սիլոնացի Աքիայի միջոցով ասել էր Նաբատի որդի Հերոբովամի վերաբերյալ։
“Այսպես է ասում Տերը. մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների դեմ, և թող յուրաքանչյուրը վերադառնա իր տունը, քանզի ինձնից եղավ այդ բանը”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և անսալով Տիրոջը՝ հետ դարձան։
Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Ռամաթ քաղաքի վրա և սպանվի”։ Մեկն այսպես ու մյուսն այնպես էր ասում։
նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ծանրացրեց ձեր լուծը, իսկ ես ավելացնելու եմ այն։ Իմ հայրը գավազաններով էր ձեզ խրատում, իսկ ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։
“Այսպես է ասում Տերը. “Մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ, ամեն ոք թող վերադառնա իր տունը, որովհետև այս բանն ինձնից եղավ”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա արշավելուց։
Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։
Սողոմոնի պատմության մնացած մասերը՝ սկզբից մինչև վերջը, գրված են Նաթան մարգարեի գրվածքներում, սիլոնացի Աքիայի գրվածքներում, Հովել տեսանողի՝ Նաբաթի որդի Հերոբովամին վերաբերող տեսիլքում։
Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է։
ուստի միմյանց ասացին. «Եկեք այն իզուր չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի», որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ հագուստներն իրար մեջ բաժանեցին ու իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» (Սաղ. 21(22).19(18))։ Զինվորներն այս ամենն արեցին։
Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,
Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։
Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։
Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։